ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարոություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տևողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ, որոնց ավարտից հետո կտրվի ուսումը ՌՈՒՀ-ի 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն: Ծրագիրը մեկնարկելու է ս.թ. հուլիսի 3-ից: Դիմել կարող են պարտադիր ժամկետային զինծառայություն անցած մինչև 23 տարեկան քաղաքացիները՝ իրենց տարածքային զինվորական կոմիսարիատներում համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Դեռևս պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվողները, ովքեր ենթակա են զորացրման ս.թ. ամառային զորակոչի շրջանակներում, կարող են դիմել իրենց զորամասերի հրամանատարությանը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 26-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



