Մյունխենի «Բավարիան» ունի նոր կիսապաշտպան
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիան» հայտարարել է 22-ամյա կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը գերմանական սուպերակումբ է տեղափոխվել ֆրանսիական «Լիոնից»:
«Ես հրաշալի ժամանակ եմ ունեցել «Լիոնում» եւ շնորհակալ եմ այդ թիմին: Այժմ ես երջանիկ եմ, որ հանդես եմ գալու Եվրոպայի լավագույն ակումբներից մեկում: Այսօր մեծ օր է ինձ համար»,- Տոլիսոյի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:
Տոլիսոն «Լիոնի» սան է եւ թիմում հանդես է եկել 2014 թվականից՝ 160 խաղում խփելով 29 գոլ, կատարելով 17 գոլային փոխանցում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



