Ռաքքայում մարտից ի վեր 300 խաղաղ բնակիչ է զոհվել կոալիցիայի ավիահարվածներից. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով մարտից ի վեր առնվազն 300 քաղաքացի է զոհվել Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում
Reuters գործակալության փոխանցմամբ` այս մասին չորեքշաբթի հայտնել են ՄԱԿ-ի` ռազմական հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող քննիչները:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քուրդ-արաբական ընդդիմադիր զորամիավորումը` կոալիցիոն ուժերի աջակցությամբ, Ռաքքան իսլամիստներից ազատագրելուն ուղղված գրոհ է սկսել անցյալ շաբաթ: Նշվում է, որ քաղաքը զանգվածային հրթիռակոծման է ենթարկվել կոալիցիայի կողմից:
Անկախ հետազոտողների տվյալներով` խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ մասը` շուրջ 200 մարդ, գրանցվել է մեկ վայրում` Ալ-Մանսուրա գյուղում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



