Քրեական հեղինակություն Կանեւսկոյի թիկնազորի մոտ եղած զենքերը օրինակա՞ն են եղել. «ՀԺ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ոստիկանությունը դեռ չի շտապում հայտարարել՝ մեկ շաբաթ առաջ վնասազերծված քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերը օրինակա՞ն են եղել, թե՞ ոչ:
Ըստ ոստիկանության հրապարակած տեսանյութի՝ մեքենաների սրահներում եղել են զենք, որի օրինականությունը, սակայն ճշտվում էր: «Այս պահին այդ մասով ոչինչ չունենք ավելացնելու»,-երեկ մեր թղթակցին ասել են ոստիկանությունից:
Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոյը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



