Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատավճռով ազատվելուց հետո ևս 2 տարի լրագրողին արգելվել է զբաղվել լրագրությամբ: Ֆարմազօղլուի փաստաբանը համաձայն չէ դատարանի կայացրած վճռի հետ և նպատակ ունի բողոքարկել այն:
Ֆարմազօղլուն ձերբակալվել էր Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից 2016թ. հունիսի 30-ին: Ոստիկանության տարածած տեղեկությունների համաձայն՝ լրագրողը մեղադրվել էր կաշառք վերցնելու մեջ: Ֆարմազօղլուն հայտնի էր իր հակաիշխանական և ընդդիմադիր գործունեությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



