Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տաջիկստանի նախագահը TSD ընկերությունում ծանոթացավ Հայաստանի ՏՏ հնարավորություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց TSD (Technology and Science Dynamics) ընկերության արտադրամաս: Տաջիկստանի նախագահին ուղեկցում էր ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Էմոմալի Ռահմոնը շրջայց կատարեց ընկերության արտադրամասում, որի ընթացքում նրան ներկայացվեց ընկերության արտադրանքը: Տաջիկստանի նախագահը նաև ականատես եղավ պլանշետների և հեռախոսների արտադրության գործընթացին:

Լրագրողների հետ զրույցում TSD ընկերության փոխնախագահ Լևոն Գալստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Տաջիկստանի նախագահը ընկերության արտադրամասում կատարած շրջայցի ընթացքում տեսել է ընկերության արտադրական նմուշները` բջջային հեռախոսներ, պլանշետներ և այլ սարքեր: «Մենք նրան ծանոթացրեցինք նաև մի շարք գիտահետազոտական աշխատանքների: Նրան ներկայացրել ենք մեր կրթական «360 աստիճան» ծրագիրը, նորարարական նոթատետրի ծրագիրը և մի շարք այլ ծրագրեր: Շրջայցի վերջում նրանք դիտեցին մի քանի վիդեոնյութեր, որտեղ ներկայացվում էր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման Հայաստանի տեսլականը: Ներկայացրել ենք մեր ձեռնարկության գործունեության մասին պատմող մի շարք վիդեոնյութեր»,- ասաց Գալստյանը:

Նա հայտնեց, որ Տաջիկստանի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ մինչև այս մեկ հանդիպում ունեցել էին, համագործակցության որոշակի ուղղություններ արդեն իսկ քննարկել են: «Այս անգամ իրենց բիզնես պատվիրակությունն ավելի ներկայացուցչական էր: Կարծում եմ Հայաստանի հետ որոշ ծրագրեր իրականացնելու ցանկությունը նրանց մոտ ավելի մեծ է»,- ասաց Լևոն Գալստյանը:

Հարցին` Հայաստանի համար հետաքրքի՞ր է տաջիկական շուկան, Լևոն Գալստյանը պատասխանեց, որ Հայաստանի համար հետաքրքիր է ցանկացած շուկա: «Կարծում եմ, որ ոչ միայն շուկայի մեծությանն է պետք նայել, այլ առանձնահատկություններին: Կարծում եմ, որ մենք ունենք որոշակի նմանություններ և այդ առումով նրանց շուկան, իհարկե, մեզ համար հետաքրքիր է»,- նշեց TSD ընկերության փոխնախագահը:

Նրա խոսքով` տաջիկ գործարարների համար հետաքրքիր է, թե Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ինչ հնարավորություններ ունի: Լևոն Գալստյանը կարծում է, որ այդ ուղղությամբ Հայաստանը կարող է որոշակիորեն ներկայացված լինել տաջիկական շուկայում: «Նրանք էլ իրենց հնարավորություններն են ուսումնասիրում: Համագործակցություն, կարծում եմ, կլինի հայ գործարարների և նրանց միջև փոխադարձ հետաքրքրությունների շրջանակներում: Բիզնեսը կթելադրի այդ հնարավորությունները»,- եզրափակեց Լևոն Գալստյանը:

Տաջիկստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակներում Տաջիկստանի նախագահը հանդիպել է ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր:

 

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ