Կառավարությունը պահուստային ֆոնդից Խաղողագործության և գինեգործության հիմնադրամին հատկացրեց 144 մլն դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարությունը ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին հատկացրեց 144 մլն դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ միջոցները հատկացվելու են կառավարության պահուստային ֆոնդից: «2017 թվականի համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված է շուրջ 252 մլն 281 հազար դրամի ծրագիր, որից հիմնադրամին արդեն հատկացվել է 108 մլն 250 հազար դրամը։ Ամբողջ տարվա ծրագրերը իրականացնելու համար հիմնադրամին պետք է հատկացվի 144 մլն դրամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:
Իգնատի Առաքելյանի խոսքով, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցների համալրումը հնարավորություն կստեղծի իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ և ծրագրեր՝ ուղղված ոլորտի կայունությանը և զարգացմանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



