Օձի խայթոցից թունավորված 7-ամյա Արմանի վիճակը բարելավվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿապանի շրջանային հիվանդանոցից օձի խայթոցի թունավորումով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման և թունաբանական կլինիկա տեղափոխված 7-ամյա Արման Գևորգյանի վիճակը բարելավվում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը նշել է, որ տղան թեև Կապանի շրջանային հիվանդանոցում հակաթույն է ստացել, այնուամենայնիվ բարդություններով պայմանավորված տեղափոխվել է համալսարանական հիվանդանոց:
Բժշկի խոսքով՝ տղան ստանում է համապատասխան բուժում, այտուցներն աստիճանաբար իջնում են, երեխան ավելի ակտիվ է դառնում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



