Ամերիկացի ֆերմերը 12 հազար դոլար է ստացել իր աճեցրած դդմի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ893,1 կիլոգրամ կշռող դդումն ամենածանրն է ճանաչվել ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա մրցույթում: Հաղթողը՝ Օրեգոնի նահանգի ֆերմերներից մեկը, շահել է 12 հազար դոլար, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մրցույթի մասնակիցները չեն կարողացել գերազանցել անցյալ տարվա մրցումների ժամանակ շվեյցարացու կողմից սահմանված ռեկորդը, որի աճեցրած դդմի քաշը եղել Է ավելի քան հազար կիլոգրամ:
Զանգվածեղ դդումները կշռում էին արդյունաբերական հատուկ կշեռքներով, որոնք նախատեսված են մինչեւ 5 տոննա բեռների համար:
Ավանդաբար Հելոուինից առաջ անցկացվող մրցույթի հատուկ մրցանակ են շնորհել նաեւ ամենագեղեցիկ դդմին: Հաշվի են առնվել դդմի գույնը, ձեւն ու չափը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



