Չինաստանում առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 60-ը՝ վիրավորվել մանկապարտեզի մոտ տեղի ունեցած պայթյունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 59-ը՝ տուժել Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի մանկապարտեզներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինա» տեղեկատվական ինտերնետ-պորտալը:
Միջադեպը տեղի Է ունեցել Ֆեն գավառում տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:50-ին), երբ երեխաները դուրս Էին գալիս հաստատության տարածքից: Համացանցում զետեղված տեսահոլովակներում երեւում են տուժած երեխաներն ու հարազատները, որոնք նրանց սպասում Էին մանկապարտեզի դարպասի մոտ:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, կատարվում Է արտակարգ պատահարի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



