Հովհաննես Համբարձումյանը վերսկսել է մարզումները «Վարդարի» կազմում
ՍՊՈՐՏՄակեդոնական «Վարդարը» վերադարձել է արձակուրդից եւ սկսել նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորմնան փուլին, հայտնում է ակումբի կայքը:
«Վարդարի» կազմում մարզվում է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի վերջնամասը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը թիմին կմիանա ավելի ուշ: Հունիսի 18-ին Մակեդոնայի չեմպիոնը մեկնելու է Ավստրիա, որտեղ անցկացնելու է հավաք:
Հիշեցնենք, որ վերջերս 23-ամյա Տիգրան Բարսեղյանը մինչեւ 2019 թվականը երկարաձգել էր «Վարդարի» հետ պայմանագիրը:



