«Գազպրոմը» Թուրքիային ուղարկել է «Թուրքական հոսքի» մասին համաձայնագրի նախագիծը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Գազպրոմը» Թուրքիային է ուղարկել համաձայնագրի նախագիծը ՝ «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղով ռուսական գազը Եվրոպա տարանցելու պայմանների մասին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին, փոխանցում է RNS-ը։
«Թուրքական հոսք»-ի երկրորդ ճյուղով պետեք է փաստաթուղթ կնքվի «Գազպրոմի» ու թուրքական կառավարության միջեւ։ Այդ ճյուղը տարանցիկ բնույթ ունի, այն Թուրքիայի գազի պահանջարկը բավարարելու համար չէ։ «Գազպրոմը» նախապատրաստել է նման փաստաթղթի նախագիծ ու ուղարկել թուրքական կողմին»,- ասել է Յանովսկին։
Կողմերը սկսել են բանակցել փաստաթղթի մասին։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



