Չելյաբինսկում Հայաստանի քաղաքացուց խլել են 2,5 մլն ռուբլով ճամպրուկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի քաղաքացին ՌԴ ոստիկանությանը հայտնել է իր վրա հարձակվելու եւ ճամպրուկը գողանալու մասին։Նրա խոսքով՝ դրանում եղել են 25 հազար դոլար, մեկ միլիոն ռուբլի եւ ոսկյա զարդեր։ Ընդհանուր առմամբ այդ ամենը 2,5 մլն ռուբլի է գնահատվում, հաղորդում է Lentachel-ը։
ՆԳՆ գլխավոր վարչությունում դեռ չեն մեկնաբանել միջադեպը, սակայն փաստը հաստատել են։ Գործը հետաքննելու նպատակով օպերատիվ քննչական խումբ է ստեղծվել։
«Ոստիկանության աշխատակիցների գործողությունները ՆԳՆ մարզային ղեկավարության հատուկ վերահսկողության ներքո են գտնվում», – ասվել է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։
74.ru-ն գրում է, որ ավազակները երկուսն են եղել եւ ազգությամբ հայ ձեռներեցին ատրճանակով են սպառնացել։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



