Բիզնեսի համար լավագույն եվրոպական երկրների ցուցակում ՀՀ-ն 39-րդն է. European Chamber
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Եվրոպական պալատ»-ը (European Chamber) հրապարակել է 2017 թվականին գործարարության համար լավագույն եվրոպական երկրների ցուցակը, որում Հայաստանը 46 երկրի շարքում զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը: «Եվրոպական պալատ»-ը գործարար միջավայրի տեսանկյունից երկրները գնահատում է 0-100-ն ընկած բալերի միջակայքում, որտեղ 0-ն համարվում է ամենավատ ցուցանիշը, իսկ 100-ը՝ ամենալավը: Ուսումնասիրությունն իրականացվում է՝ հիմնվելով Համաշխարհային բանկի և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ինդեքսների վրա:
Գործարար միջավայր ապահովող լավագույն եվրոպական երկրների եռյակում են հայտնվել Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան:
Հայաստանի հարևան Վրաստանը 18-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 37-րդ, Ադրբեջանը՝ 45-րդ: Ցուցակը եզրափակում են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Ուկրաինան:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



