ԵԽ-ն Բաքվից պահանջել է ազատել լրագրող Աֆղան Մուխտարլիին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխտարլիին ու դադարեցնել նրա դեմ հետապնդումները: ԵԽ պատգամավորները հանդես են եկել նաև Ադրբեջանում մամուլի վատ վիճակի մասին սուր քննադատություններով:
Եվրախորհրդարանի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների ու մարդու իրավունքների պաշտպանների քրեական հետապնդումն ու բանտարկումը, անմիջապես ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին:
Բացի այդ, ԵԽ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին մանրամասն հետաքննություն իրականացնել Մուխտարլիի առևանգման գործով և հստակեցնել կատարվածում վրացական գործակալների ներգրավվածության հարցը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



