Պակիստանում առնվազն 13 մարդ Է զոհվել սողանքի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 13 մարդ Է զոհվել Պակիստանի հարավի Կարաչի քաղաքում լույս հոկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած սողանքի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:00-ին: Սողանքը երեք վրան Է ծածկել քաղաքի հյուսիսային մասի հետնախորշերում:
Առայժմ փրկարար ծառայությունները եւ տեղի բնակիչները հայտնաբերել են 13 զոհվածների, որոնցից յոթ երեխաներ են եւ երեքը՝ կանայք: Փրկարարները շարունակում են որոնումները:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել Է, որ բոլոր զոհվածները մի ընտանիքի անդամներ են, որը պատահարի վայրում հաստատվել Էր երեք օր առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



