Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել մայիսի 29-ին Վրաստանում առեւանգված ու Ադրբեջան տեղափոխված Աֆղան Մուխթարլիին ու չեղարկել նրա նկատմամբ բոլոր մեղադրանքները։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների ու իրավապաշտպանների քրեական հետապնդումն ու բանտարկությունները, անհապաղ ազատեն բոլոր քաղաքական բանտարկյալներին ու ապահովեն արդարացի դատավարության նորմերի պահպանումը։
Խորհրդարանը կոչ է անում Վրաստանի իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ Մուխթարլիի անհետացման փաստով ու ցրել «կասկածները դրանում Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների մասնակցության մասին»։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



