Պայթյուն Չինաստանի մանկապարտեզներից մեկի մոտ. կան զոհեր, վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն յոթ մարդ է զոհվել, ևս 59-ը՝ տուժել Չինաստանի Ցզյանսու արևելյան նահանգի մանկապարտեզներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է «Սինա» տեղեկատվական պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆեն գավառում տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Երևանի ժամանակով ժամը 12:50-ին), երբ երեխաները դուրս էին գալիս հաստատության տարածքից: Համացանցում զետեղված տեսագրություններում երևում են տուժած երեխաներն ու հարազատները, որոնք նրանց սպասում էին մանկապարտեզի դարպասի մոտ:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, կատարվում է արտակարգ պատահարի պատճառների հետաքննություն։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր



