Պուտին․ Մոսկվան հիմքեր չի տեսնում քրդերի հետ կապերը դադարեցնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան հիմքեր չի տեսնում քրդերի հետ կապերը դադարեցնելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ էլ հարաբերություններ է պահպանել քուրդ ժողովրդի հետ։ Պուտինը բարձր է գնահատել ահաբեկիչների դեմ պայքարում քրդական մարտիկների ավանդը, նշելով, որ քրդական ստորաբաժանումները շատ արդյունավետ են գործում։ Նրա խոսքով, Ռուսաստանը ընդհանուր առմամբ Իրաքի հետ շատ ակտիվ աշխատում է, ու այդ հարաբերությունները զարգանալու են։
Ինչ վերաբերում է քրդական խնդրին, նկատել է Պուտինը, ապա հաշի առնելով հարցի սրությունը՝ Մոսկվան մտադիր է իր դիրքորոշումը կառուցել միջազգային իրավունքի շրջանակում։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



