Esquire հանդեսը բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկին համարել Է աշխարհի ամենագրավիչ կինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որին հեռուստադիտողները հիշում են «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիս Թարգարիենի եւ «Տերմինատոր. Գենեզիս» բլոքբասթերում Սառա Կոննորի դերերով, հայտարարվել Է գեղեցիկ սեռի ամենագրավիչ ներկայացուցիչն աշխարհում: 28-ամյա դերասանուհին գլխավորել Է այս տարվա վարկանիշը, որը կազմել Է Esquire ազդեցիկ հանդեսը:
Հրատարակությունը նշել Է ցուցակի առաջատարի անունը, իսկ ամբողջական ցուցակը հրապարակվելու Է հոկտեմբերի 13-ին:
«Էմիլիա Քլարկը պարզապես անմոռանալի Է «Գահերի խաղ»-ում եւ դարձել Է աշխարհում ամենագրավիչ կնոջ կոչման «թիվ մեկ» անվերապահ թեկնածուն: Սա Է Esquire-ի աշխատակիցների, նրանց ընտանիքների ու ընկերների միահամուռ կարծիքը»,-ասել Է հանդեսի նախագծերի ղեկավար Լիզա Հինթերմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



