Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

10 գիրք, որոնց շնորհիվ Ձեր երեխան պարզապես կսիրահարվի գրքին ու ընթերցանությանը

ԼԱՅՖ
Երեխայի մոտ ընթերցանության հանդեպ սեր պետք է արթնացնել վաղ տարիքից, չէ՞ որ գիրքը ընդլայնում է մտահորիզոնը, բարձրացնում ինտելեկտը և զարգացնում երևակայությունը: Ներկայացնում ենք այն գրքերի ցանկը, որոնց շնորհիվ Ձեր երեխան պարզապես կսիրահարվի գրքին ու ընթերցանությանը:
 
Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները» 
Բարությամբ և իրեն բնորոշ հումորով հեղինակը պատմում է պատանի հերոսների մասին, որոնք ընկնում են զվարճալի արկածների մեջ: Այս վեպը դարձել է համաշխարհային գրականության դասականներից և մտնում է գրքերի այն ցուցակի մեջ, որոնք պետք է յուրաքանչյուրը կարդա:
 
 
 Կլայվ Լյուիս «Նարնիայի քրոնիկները»
Զարմանահրաշ և հիանալի պատմություն կախարդական աշխարհի մասին, որտեղ իշխում են սերն ու բարությունը, որտեղ կենդանիներն ու թռչունները խոսում են մարդկանց պես: Այս գրքից դժվարությամբ են կտրվում թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը: 
  
 
 
Ջեյմս Բարրի «Փիթր Փեն»
Սա պատմություն է թռչող տղայի մասին, ով չէր ուզում մեծանալ: Մի օր նա ընկերացավ սովորական աշխարհի երեխաների հետ, և նրանք միասին մեկնեցին հեռավո՜ր մի կղզի: Այնտեղ նրանք հանդիպեցին ջրահարսների, փերիների, ծովահենների և ոչ միայն:
 
 
 
Ջոնաթան Սվիֆթ «Գուլիվերի ճանապարհորդությունները»
Նավաբեկությունից հետո Գուլիվերը հայտնվում է Լիլիպուտիայում, որտեղ բնակվող փոքրիկ բնակիչները շատ ուրախ են իրենց հյուրին տեսնելու համար: Թեև Գուլիվերին մարդիկ չափազանց փոքր էին թվում, որոշ ժամանակ անց նա վարժվում է, սակայն շուտով պարզվում է, որ Լիլիպուտիայից հեռանալն այնքան էլ հեշտ չէ:  
 
  
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»
Այս պատմությունը գերել է միլիոնավոր ընթերցողների, հեղինակը պարզապես խոսում է ամենակարևորի` պատասխանատվության և հավատարմության մասին: 
 
  
Մարսեմ Էմե,  «Թառած կատվի հեքիաթները»
17 հեքիաթ, որտեղ չկան փերիներ, պալատներ։ Մարսել Էմեն իրեն բնորոշ նուրբ հումորի, սարկազմի, անսահման էսթետիկ լեզվով հերոսուհիների՝ Դելֆինի ու Մարինետի, ինչպես նաև ագարակում ապրող ընտանի կենդանիների միջոցով իրականի և երևակայականի համադրությամբ հյուսում է հեքիաթային հրաշքը: Այստեղ կենդանիները խոսում և մտածում են մարդու նման, իսկ կատուն ամեն անգամ, երբ թաթը ականջի հետևն է գցում, անձրև է գալիս: 
 
 
Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»
 
Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում, ընկնում է Ճագարի բույնը։ Այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
  
 
Սերգեյ Կոզլով «Ոզնուկը մշուշում»
Հայ ընթերցողին Կոզլովի հեքիաթները հայտնի են Նորշտեյնի աշխարհահռչակ «Ոզնուկը մշուշում» մուլտֆիլմից, ինչպես նաև «Փշե մուշտակով խոզուկը»: Գրքում տեղ են գտել հեղինակի տարբեր շարքերից ընտրված հեքիաթներ: Թվացյալ պարզ, սակայն խորիմաստ պատմությունը երկու անբաժան ընկերների մասին է` փոքրիկ երազկոտ Ոզնուկի և ուրախ արջուկի, որոնք ամեն երեկո հանդիպում են, թեյ խմում և հաշվում աստղերը… 
 
 
 
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին»

Գիրքը պատմում է չարաճճի և անսովոր ուժի տեր աղջնակի՝ Երկարագուլպա Պիպիի մասին: Գրքի գլխավոր հերոսը Պիպի անունով մի 7-ամյա աղջիկ է, ով Փիթր Փենի պես մեծանալ չի ցանկանում: Նա ապրում է Վիլեկուլա կոչվող առանձնատանը` առանց ծնողների, իր կապիկի՝ պարոն Նիլսոնի և իր ձիու ընկերակցությամբ: Պիպին անսահման երևակայություն և հոգու ազատություն ունի, որոնց շնորհիվ ստեղծում է կեղծ ու մտացածին պատմություններ և ներկայացնում դրանք իբրև իրականություն: Նա ոչ թե ստում է խարդախելու կամ դիմացինին օգտագործելու նպատակով, այլ միայն զվարճանալու համար: Շնորհիվ երևակայության՝ Պիպին հնարել էր, թե իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը՝ սևամորթների թագավոր: 
 
 
Լայման Ֆրենք «Օզի կախարդը»
Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է հեռավոր ու զարմանալի մի երկիր, որ կոչվում է Օզ: Այստեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին: Դորոթին կարծում է, որ Օզի ամենազոր կախարդը կարող է օգնել իրեն տուն՝ Կանզաս վերադառնալ, բայց նախ հարկավոր է գտնել կախարդին…
«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր Ավետիսյան