Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը կանվանակոչվի «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը կանվանակոչվի «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիստում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված միջնորդության՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը ներկայացրել է առաջարկություն՝ Արգենտինայի դեսպանության հարակից, Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակն «Արգենտինայի Հանրապետության հրապարակ» անվանակոչելու մասին։
Վերոհիշյալ առաջարկության վերաբերյալ առկա է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի դրական կարծիքը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



