«Հին Երևան» նախագծի համար անհրաժեշտ տարածքի 70 տոկոսն արդեն իրացված է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հին Երևան» նախագծի համար իրացված է անհրաժեշտ տարածքի 70 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«Հին Երևան» նախագիծը ամբողջությամբ պատրաստ է, և արդեն իսկ Աբովյան փողոցում շինարարական աշխատանքներ են սկսված։ Առաջիկայում՝ 1-1,5 ամսվա ընթացքում, կսկսվի նաև նախագծի մեկ այլ հատվածի իրականացում՝ Տերյան փողոցի ստորգետնյա հատվածի շինարարությունը։ Նախագիծն ընդգրկում է մինչև Մաշտոցի պուրակ ընկած հատվածը։ Ծրագրի սահմաններում արդեն իրացված է տարածքի 70 տոկոսը, իսկ 30-ը դեռ աշխատանքների փուլում են՝ պայմանագրեր են կնքվում»,- նշեց Նարեկ Սարգսյանը։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



