Լոնդոնի բնակելի շենքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնում Grenfell Tower բնակելի շենքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին խոշոր հրդեհ է բռնկվել Լոնդոնի 27 հարկանի Grenfell Tower բնակելի աշտարակում: Շենքում հարյուրավոր մարդիկ են եղել: The Sun պարբերականը հաղորդել էր, որ անհետ կորած է համարվում 65 մարդ։
Ոստիկանությունը երեկ հայտարարել էր, որ հրդեհն ահաբեկչություն չի եղել. «Չկա մի բան, որը հիմք տար ենթադրելու, թե հրդեհը կապված Է ահաբեկչության հետ»,- նշվում էր հայտարարությունում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



