FedCup. Հայաստանի հավաքականի երկրորդ պարտությունը
ՍՊՈՐՏԹենիսի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունն է կրել FedCup-ի (աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնություն) եվրաաֆրիկյան երրորդ խմբի մրցաշարում, որն ընթանում է Մոլդովայում։ Հայ մարզուհիները մրցել են Հունաստանի հավաքականի հետ եւ պարտվել են 0։3 հաշվով։
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվել էր Մալթային թիմին։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը եւ Մարինա Դավթյանը։ Ավագն է Գայանե Մովսիսյանը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



