ԱՄՆ-ում որոշում է կայացվել ձերբակալել Էրդողանի անվտանգության աշխատակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆPast.am-ի հետ զրույցում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն ասաց, որ ԱՄՆ-ում որոշում է կայացվել ձերբակալել Էրդողանի անվտանգության աշխատակիցներին՝ կապված հայտնի միջադեպի հետ.
<Այդ մասին արդեն իսկ հայտարարություն է տարածվել: Որոշումը վերջերս է կայացվել, այդ մասին հայտարարվել է Վաշնգթոնի քաղաքապետի եւ ոստիկանապետի կողմից: Վերջինս նշել է, որ բացահայտվել է 16 անձանց՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն դեպք, որոնցից 2-ը՝ ԱՄՆ-ի, 2-ը Կանադայի քաղաքացիներ են: Նրանց մեջ եղել են նաեւ թուրքիայի քաղաքացիներ>:
Մուշեղ Խուդավերդյանը մեջբերելով հիշեցրեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը, ով հայտարարել էր, որ իրենք չեն հանդուրժելու որեւէ բռնություն իրենց քաղաքացիների նկատմամբ.
< Այս հայտարարությունից հետո Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, բացատրություններ տալու: Թուրքական կողմը զարգացումները որակել է կողմնակալ ու ոչ անկախ>:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



