Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է անում Մոսկվայի հետ երկխոսելու հնարավորություն գտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼատվիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է անում Մոսկվայի հետ երկխոսելու հնարավորություն գտնել: Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսն այս մասին հայտարարել է Ռիգայում ընթացող համաժողովի ժամանակ, փոխանցում է Delfi-ն:
Նրա խոսքով՝ երկխոսությունն անհրաժեշտ է, քանի որ ոչ մեկը չի ցանկանում Սառը պատերազմի ժամանակների վերադարձը: Նա նշել է, որ Լատվիան ՆԱՏՕ-ին է միացել՝ համարելով, որ իր անվտանգությունն է երաշխավորել: «Սակայն հակառակն է տեղի ունեցել՝ Վրաստանում պատերազմը, Ուկրաինայում Ղրիմի բռնակցումը:
Ռուսաստանը ցույց է տվել, որ պատրաստ է ուժ կիրառել իր քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասել է Վեյոնիսը: Դրա հետ կապված, նրա կարծիքով, Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում դաշնակիցների թվի ավելացումը տարածաշրջանի կայունության երաշխիքն է:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



