Թրամփը հաստատել է, որ հետաքննության օբյեկտ է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի հաստատել է, որ հետաքննության օբյեկտ է։ Twitter-ի իր էջում Թրամփը գրել է. «Ես հետաքննության օբյեկտ դարձա մի մարդու կողմից, որն ինձ խորհուրդ տվեց աշխատանքից հեռացնել ՀԴԲ-ի տնօրենին (Ջեյմս Քոմի - խմբ.)։ Վհուկների որս»։
Մեկ այլ թվիթում Թրամփը նշել է, որ չնայած «վհուկների որսին»՝ տնտեսական աճի եւ աշխատատեղերի ավելացման ցուցանիշները «հոյակապ են»։
Թրամփի մեկնաբանությունները հետեւեցին հրապարակումերին, որոնց համաձայն՝ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը զբաղվում է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննութամբ, նաեւ հետաքննություն է վարում Թրամփի՝ գործին խոչընդոտելու հետ կապված։ Ըստ քննչության՝ այդ պատճառով է Թրամփն աշխատանքից հեռացրել ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիին։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



