«Լեսթերի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերին գլխավորեց «Նանտը»
ՍՊՈՐՏՆոր սենսացիաների ենք սպասում: «Նանտը» հայտարարել է Կլաուդիո Ռանիերիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: 65-ամյա իտալացի մասնագետի համաձայնագիրը նախատեսված է 2 մրցաշրջանի համար:
Ռանիերին փոխարինեց Սերժիու Կոնսեյսաուին, ում հետ «Նանտը» 2016-17թթ. մրցաշրջանում Լիգա 1-ում գրավեց 7-րդ տեղը: Ռանիերին հասցրել է աշխատել 14 ակումբներում, բայց ամենամեծ հաջողությունների հասել է «Լեսթերում»:
Ռանիերին արդեն աշխատել է Ֆրանսիայում՝ 2 մրցաշրջան անցկացնելով «Մոնակոյում» (2012-14): 2013 թվականին նա «մոնեգասկների» հետ հաղթել է Լիգա 2-ը և դուրս է եկել բարձրագույն դիվիզիոն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



