«Էվերթոնը» 27 մլն եվրոյով ձեռք բերեց «Այաքսի» ավագին
ՍՊՈՐՏԱմստերդամյան թիմը կրում է իր առաջին կորուստները: «Էվերթոնը» հայտարարել է «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Դեյվի Կլասսենի տրանսֆերի մասին: Ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 27 մլն եվրո:
Կլասսենի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2020թ. հունիս: Տեղափոխության մասին որոշում կայացնել Կլասսենին օգնել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
Կլասսենի դեբյուտն «Այաքսում» կայացել է 2011 թվականին, 18 տարեկան հասակում: Հարազատ ակումբի կազմում նա անցկացրել է 163 խաղ և խփել է 49 գնդակ: «Այաքսի» հետ Կլասսենը դարձել է Հոլանդիայի եռակի չեմպիոն և 2016-17թթ. մրցաշրջանում հասել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



