Տաքսիստը չիլիացի լրագրողից 50 հազար ռուբլի ուղեվարձ է վերցրել Դոմոդեդովոյից հյուրանոց հասցնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնֆեդերացիայի գավաթը լուսաբանելու եկած չիլիացի լրագրող Դիեգո Գասպարը մոսկվացի տաքսու վարորդին 50 հազար ռուբլի է վճարել Դոմոդեդովո օդանավակայանից մինչեւ «Կրաուն Պլազա» հյուրանոց հասնելու համար։ Այս մասին հայտնում է ՖԱՆ գործակալությունը։
Radio Chili-ի աշխատակիցը մասնավոր տաքսու վարորդի է վարձակալել՝ առանց նախապես պարզելու ուղեվարձի չափը։ Արդեն տեղ հասնելուց հետո վարորդը հայտնել է, որ ուղեւորությունը 60 հազար ռուբլի արժե, երբ ուղեւորը տվել է գումարը, նա 10 հազարը հետ է վերադարձրել ու գնացել։ Գասպարը դիմել է ոստիկանություն, որը սկսել է որոնել խաբեբային։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



