Վատ քնելը նպաստում է գիրանալուն
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում վատ քնող մարդիկ շատ են ուտում և նրանց մոտ գիրանալու հավանականությունը մեծանում է.
Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ մշտապես վատ քնող մարդիկ շատ են ուտում և նրանց մոտ գիրանալու հավանականությունը մեծանում է, նա, ով քիչ է քնում, մոտավորավես 500 կալորիա ավել է օգտագործում, որն էլ չի կարող չազդել նրա կազմվածքի վրա:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները հանգել են հետևյալ եզրակացությանը: Փորձարկման մասնակիցների մի մասը քնել է սովորական ռեժիմով, իսկ մյուս մասը՝ նորմայից 1/3-ով պակաս: Բոլորին թույլատրվել էր ուտել ցանկացած չափսի: Արդյունքում պարզվել է, որ մոտավորապես 1 ժամ 20 րոպե քնի կրճատումը, նպաստում է օրը 549 լրացուցիչ կալորիաների ավելացմանը:

Հաշվի առնելով, որ մասնակիցների ֆիզիկական ակտիվության մակարդակը նույնն էր, նրանք, ովքեր շատ էին կերել, ավելորդ քաշ էին հավաքել:
Փորձագետների պնդմամբ, քնի անբավարարությունը պայմանավորված է լեպտին հորմոնի մակարդակի բարձրացման և գրելին հորմոնի մակարդակի պակասեցման հետ, որոնք ազդում են ախորժակի և հագեցվածության վրա:

Գևորգյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



