Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում հունիսի 14-ին վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հունիսի 14-ին հաղորդվել էր Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում Լևոն Խ.-ի կողմից վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով 1937 թ. ծնված Ծաղիկ Գրիգորյանին և 2014 թ. ծնված Սերյոժա Գ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Հունիսի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Ծաղիկ Գրիգորյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



