Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միջազգային հանրությունը կոշտ դիրքորոշմամբ եւ քայլերով պետք է զսպի Ադրբեջանի նման սանձազերծ պետությանը. Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալում է կոշտ, հասցեական հայտարարություն՝ ուղղված հունիսի 16-ին արցախա-ադրբեջանական շփման գծում եւս մեկ անգամ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսեւորմանը: Նրա խոսքով՝ նման կոշտ դիրքորոշմամբ եւ քայլերով միջազգային հանրությունը պետք է զսպի այդ  սանձազերծ պետությանը:

«Երեկվա իրադարձությունները պետք է դիտարկել երկու հարթությունում. մեկը՝ մարդասիրական, եւ այս առումով սա իրոք ողբերգություն է, մենք անդառնալի կորուստներ ունեցանք՝ երեք զոհ: Բոլորս այդ կորուստները որպես անձնական կորուստներ ենք  համարում՝ ողջ Արցախը եւ հայությունը, ես համոզված եմ: Նման կորուստները ընդհանրապես չեն մարսվում: Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական հարթությանը, որեւէ արտառոց  բան տեղի չի ունեցել, այսինքն՝ հակառակորդը  շարունակում է  իր ապակառուցողական, ֆաշիստական, ահաբեկչական գործողությունները:  Տեղի ունեցան  ահաբեկչի պահվածքին  վայել գործողություններ. թաքստոցներից, հեռու տեղերից կրակոցներ նռնականետերի, ականանետերի միջոցով, եւ երեք հոգի, պաշտպանելով հայրենիքի սահմանները, զոհվեցին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ նման գործողությունները միջազգային հանրության կողմից միանշանակ պետք է արժանանան համապատասխան գնահատականի:

«Ընդհանրապես, ոչ տրամաբանական օրինաչափություն գոյություն ունի. երբ համանախագահները պիտի գան տարածաշրջան, կամ այցի ժամանակ, կամ դրանից հետո հակառակորդը դիմում է այսպիսի աննորմալ քայլի: Գիտենք, որ համանախագահները մի քանի օրից պետք է լինեն Բաքվում. նրանք առաջին անգամ գնում են Բաքու վերջին կոշտ  հայտարարությունից եւ երեկվա իրադարձությունից հետո: Կարեւոր է, որ նման հայտարարությունները պարբերական բնույթ ունենան, շարունակեն կոշտ լինել, որովհետեւ Ադրբեջանը փորձելու է այդ հայտարարությունը նսեմացնել: Այս անգամ ակնկալում ենք համանախագահների կողմից կոշտ վերաբերմունք Բաքվում»,-շեշտեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը միջազգային իրավունքի նկատմամբ որեւէ հարգանք չունի այնպես, ինչպես հանցագործը կամ ահաբեկիչը՝ օրենքի նկատմամբ:

«Նրանք իրենց սեփական օրենքները չեն հարգում,  եւ իրենց օրենքները անմարդկային են, ինչպե՞ս կարող են հարգել միջազգային իրավունքը: Նրանք հարգում են ուժի իրավունքը, եւ դա երկու ձեւով պետք  դրսեւորվի. մի ձեւով մենք ենք զսպում այստեղ, մյուս ձեւով էլ միջազգային հանրությունը պիտի զսպի»,-եզրափակեց նա:

Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկում