Վանուատուի նախագահը մահացել է սրտի կաթվածից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանուատույի նախագահ Բելդվին Լոնսդեյլը սրտի կաթվածի հետևանքով 67 տարեկան հասակում վախճանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ Լոնսդեյլը մահացել է Վանուատույի մայրաքաղաք Պորտ-Վիլեի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան տեղափախել են այն բանից հետո, երբ վատացել է ինքնազգացողությունը:
Վանուատուի Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի անդամների և տարածքային կառավարությունների համանախագահների կողմից երեք շաբաթվա ընթացքում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



