Սիրիայում տարվող ռազմական գործողությունները պետք է ընդլայնվեն. ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում տարվող ռազմական գործողությունները պետք է ընդլայնվեն: Foreign Policy-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ են հանդես եկել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էզրա Քոեն-Ուոթնիքը և խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Դերեք Հարվին:
Աղբյուրի փոխանցմամբ` նպատակը Իրանին դիմակայելն է։ Պաշտոնյաները ցանկանում են, որ ԱՄՆ-ը գրոհի նաև Սիրիայի հարավային մասում։
Սակայն, ինչպես նշում է թերթը, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը մի քանի անգամ արդեն մերժել է նման կոչերը։ Նրա խոսքով՝ նման քայլը կարող է Իրանի հետ լուրջ ու վտանգավոր առճակատման հանգեցնել։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



