Ամերիկյան ականակիրը բախվել է իրենից 3 անգամ մեծ ֆիլիպինյան բեռնանավի. կա 7 անհետ կորած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի մերձակայքում ամերիկյան USS Fitzgerald ականակիրը բախվել է իրենից ավելի քան 3 անգամ մեծ ACX Crystal ֆիլիպինյան բեռնանավին: Բախումից հետո ականակրի անձնակազմի 7 հոգի անհետ կորել է, հայտնում է The Guardian-ը:
Բախումից հետո տարհանվել է նավի անձնակազմի 3 անդամ, այդ թվում՝ նավապետը, ով հոսպիտալացվել է կայուն վիճակում: Անհետ կորածների որոնումները շարունակվում են:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են ամերիկացի և ճապոնացի փրկարարները:
Ամերիկյան ականակիրը բախումից զգալի վնասվել է և մասամբ ջրով լցվել: Սակայն այն շարունակում է առաջ շարժվել:
Բախման պատճառները դեռևս չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ բախումից կարճ ժամանակ առաջ ճապոնական բեռնանավը կտրուկ շրջադարձ է կատարել:
Նշվում է, որ ACX Crystal-ի վրա 29.000 տոննա ապրանք կա:


1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



