Ամստերդամի «Այաքսն» ունի նոր գլխավոր մարզիչ
ՍՊՈՐՏԱմստերդամի «Այաքսը» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է Մարսել Կայզերին: 48-ամյա մասնագետը հոլանդական ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն էր: Նրա պայմանագիրը գլխավոր թիմի հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:
Մարսել Կայզերը փոխարինեց Պետեր Բոշին, որը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան»:
Նախկինում Մարսել Կայզերը մարզել է հոլանդական «Թելսթարը», «Կամբյուրը» եւ «Էմմենը»:



