Ռոբ Քարդաշյանը դստեր լուսանկարն է հրապարակել
ԼԱՅՖՌոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել:
Մե՛կ վիճում են, մե՛կ նորից միանում: Ամեն ինչ սկսվեց անցյալ տարեվերջին, երբ Ռոբը վիճեց Բլեքի հետ: Վիճաբանությունը նույնիսկ ծեծկռտուքի է վերածվել, ինչից հետո Չայնան վերցրել է երեխային ու հեռացել տնից:
Հիմա պարուհին դադարել է նկարահանվել Rob & Chyna ռեալիթի շոուում եւ սկսել է զբաղվել իր 88 Fin By Blac Chyna հագուստի հավաքածուի գովազդով:

Բացի այդ՝ Չայնան զայրացել է՝ իմանալով, որ Ռոբը հանդիպում է «Վատ աղջիկներ» սերիալի աստղ Մեգան Ջեյմսի հետ, չնայած վերջինը հերքել է այդ լուրերը՝ դրանք «կեղտոտ բամբասանք» կոչելով:
Իսկ հիմա Ռոբն Instagram-ում դստեր՝ Դրիմ Ռընեի նոր լուսանկար է հրապարակել:

«Դուստրս արդեն ինքնուրույն նստում է»,- լուսանկարը մակագրել է երջանիկ Ռոբը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



