Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ընդունել գյուղատնտեսության մասին օրենք եւ կազմակերպչական հարցերում լինել ավելի ուշադիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Երկրում ստեղծված գյուղատնտեսական եւ հատկապես մթերումների հետ կապված խնդիրների պատճառը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը տեսնում է գյուղատնտեսության մասին օրենքի բացակայության մեջ :

Ալեքսանյանը շեշտում է, որ միայն նման օրենքի առկայությունը կարող է մի շարք օբյեկտիվ խնդիրներ լուծել: Ըստ նրա, միակ տարբերակը տնտեսությունների խոշորացումն է: «Եթե գյուղատնտեսությամբ զբաղվի 500 ֆերմեր, կամ գյուղերում գյուղատնտեսությամբ զբաղվի ոչ թե բնակչության 80, այլ 8-10 տոկոսը, ապա այդ ժամանակ խնդիրներ չեն առաջանա: Պետք է ֆերմերը փնտրի դրսում իր մթերքն արտահանելու ելքեր: Միայն տեղական կազմակերպությունների վրա չպետք է հույսը դնի»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա այս գաղափարն ու առաջարկությունը անիրատեսական է համարում ՀՀ ԱԺ ԲՀԿխմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Պատգամավորի գնահատմամբ, նման փոփոխությունների համար նպատակահարմար ժամանակ չէ, քանի որ գյուղերում բացի գյուղատնտեսությունից այլ աշխատանք չկա: Խաչատրյանն առաջարկում է ոչ թե էժան վարկեր տալ գյուղացուն, այլ անտոկոս:

«Վարկը վարկով փակելը գյուղացուն չի փրկի»,- հակադարձում է Ալեքսանյանը` հավելելով, որ գյուղացին արդեն բազմաթիվ պարտքեր ունի: ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ միայն կառավարության օժանդակությամբ անհնար է խնդիրը լուծել, պետք է մասնավոր կառույցները ոչ թե առեւտրի ոլորտում ներդրում կատարեն, այլ գյուղատնտեսության: Խաչատրյանն էլ շեշտում է, որ շուկայի կազմակերպման խնդիր կա: Բացի կառավարությունից, պատասխանատու կառույցներից, նաեւ դեսպանատները պետք է կարողանան դրսում շուկաներ փնտրել: Պատգամավորը շեշտում է, որ արտասահմանում հաճախ է հանդիպել դեսպանների, ովքեր տարատեսակ առաջարկներ են ներկայացրել հենց գյուղատնտեսության վերաբերյալ: Ըստ Խաչատրյանի, Հայաստանի առջեւ բացվել է մի հսկայական շուկա, որն այդպես էլ չենք կարողանում օգտագործել: ԲՀԿ-ական պատգամավորի այս մտքի հետ էլ համամիտ չէ Ալեքսանյանը: Ըստ նրա, ԵԱՏՄ-ին անդամակցությունը սխալ որոշում էր, պարզապես ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ մեկ տարվա ընթացքում ռուսական ռուբլին այդքան կարժեզրկվի, եւ տնտեսությունը կհայտնվի ճգնաժամի առաջ:

«Իրականում ռուսական ռուբլին, որեւէ կապ չունի նրա հետ, որ մենք ունենք կազմակերպչական խնդիրներ: Բազմաթիվ շուկաներ փակվեցին Ռուսաստանի առաջ պատժամիջոցների պատճառով, բայց մենք չկարողացանք դրանից օգտվել: Մենք թողնում ենք, որպեսզի մեր խնձորը պահեստում մնա, իսկ Ռուսաստանը խնձոր է ներկրում Չիլիից»,- ասաց Լյովա Խաչատրյանը` հավելելով, որ կազմակերպչական խնդիրներին պետք է ներգրավված լինեն ոչ միայն պատասխանատու կառույցները, այլեւ դեսպանատները, դրսի հայկական կառույցները:

Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահին