Կոնտեն երջանիկ է «Չելսիում». Sky Sports
ՍՊՈՐՏ«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի պատրաստվում հեռանալ ակումբից: Ինչպես հաղորդում է Sky Sports News HQ-ն, 47-ամյա իտալացի մասնագետը երջանիկ է լոնդոնյան ակումբում: «Չելսիում» վստահ են, որ Կոնտեն, ով այս պահին արձակուրդում է, պատրաստ է շարունակել աշխատանքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեն կարող է հեռանալ «Չելսիից», քանի որ ակումբը չի իրականացնում նրա տրանսֆերային պահանջները:
«Չելսիի» տնօրեն Մարիա Գրանովսկայան և մարզական տնօրեն Մայքլ Էմենալոն Կոնտեից ստացել են տրանսֆերային նպատակների ցուցակը և այժմ աշխատում են թիմի կազմի ուժեղացման ուղղությամբ:
Կոնտեի պայմանագիրը, ով թիմի հետ հաղթեց Անգլիայի Պրեմիեր լիգան, նախատեսված է ևս երկու տարվա համար:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



