Պենտագոնը հաստատել է Աֆղանստանում մի քանի ամերիկացի զինվորականների վիրավորման տեղեկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնը շաբաթ հաստատել է, որ Աֆղանստանում մի քանի ամերիկացի զինծառայող է վիրավորում ստացել։
«Մեզ հայտնի է այն միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Մազարի Շարիֆում, Քեմփ- Շահին բազայում։ Այս պահին մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի զինծառայողներից ոչ մեկը չի զոհվել։ Վիրավորվել են մի քանի ամերիկացի զինծառայողներ»,- ասել է ՌԻԱ Նովոստիին Պենտագոնի ներկայացուցիչը։
Նա նաեւ նշել է, որ «միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ աֆղան զինծառայող, եւս մեկը վիրավորվել է։
Նրա խոսքով տվյալ միջադեպի փաստով հետաքննություն է սկսվել։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



