Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերաքննիչը մերժել է Երեւանի կենտրոնում տաքսու վարորդին սպանելու մեջ մեղադրվողի պաշտպանի բողոքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ դատարանը մերժել է Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին տաքսու վարորդ Արսեն Խանամիրյանի սպանության մեջ մեղադրվող եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Վահրամ Վերանյանի պաշտպանի բողոքը:  Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի դատավճիռը  եւ մերժել պաշտպան Հովիկ Արսենյանի վերաքննիչ բողոքը:

Նշենք, որ պաշտպանը պահանջում էր ամբողջությամբ բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի`Վահրամ Վահանի Վերանյանի նկատմամբ կայացված դատավճիռը: Պաշտպանը պահանջում էր նաեւ փոխել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը՝  ՀՀ քր.օր. 112 հոդ. 1-րդ մասը փոխարինել 2-րդով՝ Սպանությունը:

Նշենք, որ Վահրամ Վերանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:

Մեղադրողը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 10 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Արսեն Խանամիրյանի սպանության մեջ մեղադրվող Վահրամ Վերանյանը ցուցմունք էր տվել, որ Արսենն իրեն դեպքի օրը հետապնդել է: NEWS.am-ի հետ զրույցում Վահրամ Վերանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նշել էր, որ Արսենը բազմաթիվ անգամներ հետապնդել է Վահրամին, այդ օրն էլ Վահրամն իր երեխային մանկապարտեզ է տարել, հետո ընկերոջ հետ գնացել է մեքենան վերանորոգելու, նկատել է, որ էլի հետապնդում է Արսենն իրեն: Նախքան այդ Արսենը Վարամի հետ հաշվեհարդար էր տեսել, այնպես էր ծեծել, որ նրան ուղեղի ցնցումով հիվանդանոց էին տեղափոխել: Բարոյազրկել էր Վահրամին: Վահրամի ընկերուհուն էր զանգել սպառնացել, թե հեսա խռխռոցը կլսես: Դրա համար Վահրամը փորձել է վրեժխնդիր լինել Խանամիրյանի նկատմամբ, պատժել, փայտը ձեռքին է մոտեցել նրան: Արսենը փայտը ձեռքից խլել է, Վահրամը հասկացել է, որ վերջը գալու է, իր մոտն եղած դանակն է գործադրել: Իսկ տուժող կողմի պնդումները, որ սպանվածի կինն ու Վահրամ Վերանյանը, որ նախկինում սիրային կապի մեջ են եղել, մինչեւ վերջերս հանդիպել են, զրուցել հեռախոսով, պաշտպանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում: Նրա պնդմամբ` սպանվածի կինն է պարբերաբար զանգահարել Վահրամ Վերանյանին, հետապնդել նրան:

Նշենք, որ սպանված 48-ամյա Արսեն Խանամիրյանի հարազատները պատահածում մեղադրում են նրա կնոջը: Ըստ մահացածի եղբոր՝ կինը՝ Ա. Դ-ն, արտաամուսնական կապի մեջ է եղել սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Վահրամ Վերանյանի հետ:

Արսենի եղբայրը NEWS.am-ին պատմել էր, որ սպանությունից առաջ նրա եւ Վահրամի միջեւ ծեծկռտուք է եղել կնոջ պատճառով, Վահրամը հիվանդանոց է տեղափոխվել, Արսենը՝ Ոստիկանություն: Ընտանիքի անդամներն ասում են՝ Արսենը կնոջ հետ շարունակել է ապրել միայն հանուն իրենց 3 երեխաների: Սպանությունից հետո կինը տեղափոխվել է այլ վայր բնակության՝ երեխաներից 2-ին իր հետ տանելով:

Վահրամ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը:

 

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան