Բոգոտայում պայթյունն առևտրի կենտրոնում 3 մարդու կյանք է խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, զոհերից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան: 11 մարդ վնասվածքներ է ստացել:
«Ես ցավով հայտնում եմ, որ Andino-ում ռումբի պայթյունի հետևանքով 3 կին է զոհվել»,- գրել է նա:
Նա տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել: Ականատեսները պատմել են, որ պայթյունը տեղի է ունեցել առևտրի հայտնի համալիրի երկրորդ հարկի զուգարանում:
Տեղական Caracol ռադիոյի հաղորդմամբ՝ բոլոր զոհերը 23-31 տարեկան կանայք են:
Սոցցանցերի օգտատերերն արդեն հեշթեգ են ստեղծել հաջակցություն Andino-ում պայթյունի զոհերի և տուժածների՝ #BogotáEstoyContigo («Բոգոտա, ես քեզ հետ եմ»):
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



