«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի եւ Մորատայի համար կառաջարկի 210 միլիոն եվրո եւ Դե Խեայի տրանսֆերը
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 210 միլիոն եվրո առաջարկել Մադրիդի «Ռեալին» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի համար՝ գործարքի մեջ ներառելով Դավիդ Դե Խեայի տրանսֆերը, հաղորդում է Tuttosport-ը: Արքայական ակումբն արդեն երկու տարի փորձում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի դարպասապահին:
Ռոնալդուն դժգոհ է, որ Իսպանիայի դատախազությունը մեղադրում է իրեն հարկերից խուսափելու մեջ եւ չի ցանկանում մնալ այդ երկրում, իսկ Մորատան դժգոհ է «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից, որն իրեն ավելի քիչ խաղաժամանակ է տրամադրում, քան ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



