Դանի Ալվեսը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հաղորդում է corrieredellosport-ը: 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որի ղեկավարությամբ Ալվեսը խաղացել է «Բարսելոնայում»:
«Յուվենտուսի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվական, իսկ իտալական ակումբը նրան չի առաջարկել համագործակցության երկարաձգում:
Անցած մրցաշրջանում Ալվեսը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:
Ալվեսը բազմիցս նշել է, որ ցանկանում է կարիերայի ընթացքում հանդես գալ նաեւ Անգլիայի Պրեմյեր լիգայում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



