Աֆղանստանում 5 մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի արեւելքում 5 մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել, փոխանցում է Reuters-ը:
Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ ահաբեկիչներից մեկն ականապատ ավտոմեքենայով ներխուժել է ոստիկանական բաժանմունքի դարպասներից ներս: Դրանցի հետո հարձակմանը միացել են մյուսները: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 2 ոստիկան, հինգ ոստիկան վիրավորվել է: Սակայն տեղի հիվանդանոցում հայտարարել են, որ սպանվել է 5 ոստիկան, կա 30 վիրավոր, ներառյալ`20 քաղաքացիական անձինք:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



