Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 18-ին Ֆրանսիայում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Հարցումների համաձայն` ընտրություններում ֆավորիտ է համարվում նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» կուսակցությունը: Մի շարք սոցիոլոգիական կառույցներ չեն բացառում, որ «Առաջ»-ն ու դաշնակից ուժերը Ազգային ժողովում կստանան 577 մանդատից 470-ը, փոխանցում է DW-ն:
Իսկ ահա պահպանողականներին ու սոցիալիստներին Ֆրանսիայում, ամենայն հավանականությամբ, պարտություն է սպասվում: «Ազգային ճակատ»-ը խորհրդարանում կարող է ստանալ 10-15 մանդատ: Դրա առաջնորդ Մարին Լը Պենը կարող է հաղթել իր շրջանում եւ առաջին անգամ անձամբ Ազգային ժողովում հայտնվել:
Դիտորդները կրկին ընտրողների ցածր մասնակցություն են կանխատեսում: Առաջին փուլում ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից մի փոքր ավելի էր:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



