Աֆղանստանում անհետացել են պակիստանցի երկու դիվանագետներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում անհետացել են պակիստանցի երկու դիվանագետներ: Reuters-ի հաղորդմամբ՝ Ջալալաբադում անհետացել են Պակիստանի տեղի հյուպատոսարանի երկու աշխատակիցներ: Նրանք անհետացել են հունիսի 16-ին, հայրենիք ուղեւորվելիս:
Պակիստանի ԱԳՆ-ն դիմել է Աֆղանստանի իշխանություններին՝ խնդրելով որոնել դիվանագետներին եւ նրանց հայրենիք վերադարձնել, ինչպես նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
ԱԳՆ-ում չեն հստակեցրել դիվանագետների անհետացման պատճառը, սակայն Աֆղանստանում արմատական խմբավորումների՝ դիվանագիտների վրա հարձակումները հազվադեպ երեւույթներ չեն համարվում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



