Պորտուգալիայում անտառային հրդեհները 24 մարդու կյանք են խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհների հետևանքով 24 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Publico պարբերականը՝ հղում անելով երկրի վարչապետ Անտոնիու Կոշտային:
Ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի, առնվազն 20 տուժածի և 2 անհետ կորածի մասին:
«Մենք 24 մարդու զոհվել ենք հաստատել, հնարավոր է՝ մահերն ավելի շատ լինեն, սակայն ներկայումս դա հնարավոր չէ հաստատել»,- հայտնել է Կոշտան:
Հաղորդվում է, որ ավելի քան 1500 հրշեջ է մասնակցում հրդեհների մարմանը:
Հրշեջները փորձում են մարել 11 ակտիվ այրվող կետ: Հրդեհաշիջմանը ավելի քան 400 մեքենա է մասնակցում:
Շաբաթ օրը Պորտուգալիայում ուժեղ շոգ է եղել, որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը: Հրդեհից մի քանի բնակավայր է տուժել, սակայն վնասների մասշտաբների մասին ստույգ տվյալներ առայժմ չկան:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



